Ողջույն
Appearance
From User talk:GrigorGB
Ողջույն Գրիգոր ջան, ու շնորհակալություն ուղղումներիդ համար։
Մի քանի նկատառում, այն տողերի վերաբերյալ որոնք փոփոխել եմ՝
- Տեսախցիկ, դա ոչ թե camera–է համարժեքն է, այլ video camera/camcorder–ի։ EXIF–ը մեր մոտի դեպքերի 95% ֆոտոխցիկն է տալիս, ոչ թե տեսախցիկը, այնպես որ խցիկը և կարճ, և ունիվերսալ է, որը արդեն մտնում է լեզու։
- Եթե չեկբոքս խմբի վերնագիրը չի պարունակում action word, և անգլերենում action word-ից է սկսվում, ապա արժի հայերենում էլ այն սկսել action word-ով։ Նաև պետք է համանմանությանը հետևել՝ օրինակ այստեղ բոլոր մնացած ուղերձները սկսվում են «Թաքցնել…» ով, իսկ վերնագրում թաքցնել չկա, այնպես որ զուտ համանմանության համար, հետ շրջեցի։
- «Մուտք գործել» բջջային էկրանների համար բավականին երկար է, ԾԱ տեղայնացումից երկարություն պահպանելը շատ կարևոր է։ Նաև դասական տարբերակում ենք «Մտնել» օգտագործում։ Առայժմ հետ եմ շրջում, բայց կարելի է քննարկել, եթե ուժեղ հակափաստարկներ կան, ապա ամեն տեղ փոփոխել։ Եթե տեղ անի իհարկե։
Առայժմ ասյքանը,